Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար

18:22, 18 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը հունվարի 18-ի ժամը 18:00-ի դրությամբ՝ բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության լրատվական ծառայությունից, ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է:


© 2009 ARMENPRESS.am