Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզումից լուսանկար է տեղադրել սոցցանցի իր էջում

17:42, 18 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մարզվել է «կարմիր սատանաների» հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Instagram-ի իր էջում Մխիթարյանը լուսանկար է տեղադրել և գրել. «Ուրախ մարզում»:

Հայ ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխությունն այլ ակումբ շարունակում է մնալ միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվեց 2016 թվականին Դորտմունդի «Բորուսիա»-ից: Հայ կիսապաշտպանը «կարմիր սատանաների» կազմում 2016/17 մրցաշրջանում դարձավ Եվրոպայի լիգայի հաղթող՝ դառնալով եզրափակիչ երկու գոլերից մեկի հեղինակը:


© 2009 ARMENPRESS.am