Սերբիան եւ Կոսովոն համաձայնել են շարունակել երկխոսությունը հարաբերությունների նորմալացման շուրջը

17:04, 18 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը եւ Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության նախագահ Հաշիմ Թաչին համաձայնության են եկել շարունակելու երկխոսությունը հարաբերությունների նորմալացման շուրջը, չնայած սերբ քաղաքական գործիչ Օլիվեր Իվանովիչի սպանությանը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 18-ին հայտնել Է Մայա Կոսյանչիչը՝ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի ներկայացուցիչը: Սերբիայի կառավարությունում Կոսովոյի եւ Մետոքիայի գործերի նախկին փոխնախարար եւ կոսովցի սերբերի առաջնորդներից մեկը՝ Օլիվեր Իվանովիչը, սպանվել Է հունվարի 16-ի առավոտյան Կոսովսկա Միտրովիցա քաղաքում:

«Երեկ հեռախոսազրույց կայացավ նախագահներ Վուչիչի եւ Թաչիի միջեւ: Նրանք համաձայնվեցին շարունակել երկխոսությունը հարաբերությունների հետագա նորմալացման շուրջը»,- լրագրողներին ասել Է Կոսյանչիչը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am