Ինչպես Աֆրիկայում փղիկին փրկեցին ցեխափոսից

17:01, 18 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Addo Elephant Հարավաֆրիկյան բնայգում փղիկն ընկել Է ցեխափոսը: Տեսանյութում ցուցադրված Է, թե ինչպես Է ընթացել նրան փրկելու գործողությունը:

Նախ փղիկին ապարդյուն փորձել են օգնել տարեց փղերը: Մի քանի ժամ անց եկել են բնայգու աշխատակիցները, որոնք դուրս են քաշել փղիկին: Փոսից դուրս բերված փոքրիկը շտապել Է միանալ հոտին:


© 2009 ARMENPRESS.am