Ֆեդերերը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության 3-րդ շրջան

16:54, 18 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության գործող չեմպիոն շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը դուրս եկավ հաջորդ փուլ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի երկրորդ փուլում Ֆեդերերի մրցակիցը գերմանացի Յան-Լենարտ Շտրուֆն էր: 1 ժամ 57 րոպե ձգված մրցախաղում Ֆեդերերը հաղթեց 4:6, 4:6, 6:7 հաշվով: Շվեյցարացու հաջորդ մրցակիցը Ֆրանսիան ներկայացնող Ռիշար Գասկեն է:

Ավստրալիայի բաց առաջնությունը «Մեծ սաղավարտ»-ի տարվա 4 մրցաշարերից (Ավստրալիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի բաց առաջնություններ և Ուիմբլդոն) առաջինն է: Այն կեզրափակվի հունվարի 28-ին: «Australian Open»-ի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 43 միլիոն ԱՄՆ դոլար: 2017 թվականին մրցաշարի տղամարդկանց մենախաղերի հաղթող դարձավ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, իսկ կանանց մենախաղերում` Սերենա Ուիլյամսը (ԱՄՆ):


© 2009 ARMENPRESS.am