«Դեպի եվրատեսիլ» նախագծի վերջին 5 երգերը համացանցում են

16:49, 18 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դեպի եվրատեսիլ» նախագծի յութուբյան պաշտոնական էջում հունվարի 15-ից հրապարակվում են մրցույթի մասնակիցների երգերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից, հերթը վերջին հինգ մասնակիցներինն է՝ 

1.     Գաթա բենդ – Շողա 

2.    Լուսինե Մարդանյան – If you don't walk me home

3.    Մարիամ – Fade 

4.    Մարիա Սիքրեթ – Escape 

5.    Ռոբերտ Քոլոյան– Get away with us 

«Դեպի եվրատեսիլ» նախագծի բոլոր մասնակիցների երգերն արդեն  հասանելի են նախագծի յութուբյան էջում: Մրցույթն Առաջին ալիքի եթերում կհեռարձակվի փետրվարին։ Նախագծի հաղթողը կներկայացնի Հայաստանը Եվրատեսիլ 2018-ին, որը կանցկացվի Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում:


© 2009 ARMENPRESS.am