Կրակովում մեկնարկել է Նալբանդյանի և Մամեդյարովի հանդիպումը

16:14, 18 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի Կրակով քաղաքում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:

«Կրակովում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը»,- հայտնել է Բալայանը:

Հանդիպմանը ներկա են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:


© 2009 ARMENPRESS.am