Հայտարարվել Է Instagram-ի ամենաթանկ բիկինի-մոդելը

16:04, 18 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներքնազգեստի եւ լողազգեստի ամենաբարձր վարձատրվող մոդելն Instagram սոցցանցում դարձել Է Քենդիս Սվեյնփոլը, որը հանդես Է գալիս Victoria՚s Secret ընկերության ցուցադրություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը:

Վարկանիշը կազմել Է բրիտանական BlueBella սպիտակեղենի բրենդը: Նրա տվյալներով՝ 29-ամյա մոդելը՝ սոցցանցի 11,8 մլն բաժանորդներով, 70 հազար դոլար Է վաստակում գովազդային մեկ փոստի համար: Երկրորդ հորիզոնականում հայտնվել Է 21-ամյա Ալեքսիս Ռենը: Նրա Էջին բաժանորդագրված Է 11,7 մլն մարդ: Ռենը համագործակցել Է L՚Oreal-ի եւ Calvin Klein-ի հետ: Առաջատարների եռյակը եզրափակում Է ամերիկուհի Անա Շերին: Մոդելը 31 տարեկան Է, նրա բաժանորդների թիվն ավելի քան 11 միլիոն Է:


© 2009 ARMENPRESS.am