Պիկեն երկարաձգեց պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ մինչև 2022 թվականը  

15:42, 18 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստ Ժերար Պիկեն երկարաձգեց պայմանագիրը կատալոնական «Բարսելոնա»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը: Պիկեն «Բարսելոնա»-ի հետ նոր պայմանագիրը ստորագրել է մինչև 2022 թվականը: Պաշտպանի նոր հրաժարագինը կազմում է 500 միլիոն եվրո:

Ժերար Պիկեն «Բարսելոնա» է տեղափոխվել 2008 թվականին: Իսպանական գրանդ ակումբի կազմում պաշտպանը մասնակցել է 421 խաղի, խփել 36 գոլ:


© 2009 ARMENPRESS.am