Apple-ը թույլ կտա անջատել iPhone-ի դանդաղեցումը. ABC

15:21, 18 Հունվար, 2018
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: iPhone սմարթֆոնների օգտատերերը շուտով կստանան իրենց սարքերի դանդաղեցումն անջատելու հնարավորություն: Հունվարի 17-ին այս մասին հայտարարել Է Apple կորպորացիայի գլխավոր տնօրեն Թիմ Քուկն ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նա հայտնել Է, որ ընկերությունը նորացում կթողարկի սմարթֆոնների համար, որն iPhone-ների տերերին թույլ կտա տեղեկատվություն ստանալ մարտկոցի վիճակի մասին եւ իմանալ, թե դանդաղում Է արդյոք իրենց սարքի աշխատանքը: «Մենք կնախազգուշացնենք, որ փոքր-ինչ դանդաղեցնում ենք (…) (սմարթֆոնների) աշխատանքն՝ անսպասելի վերաբեռնավորումից խուսափելու համար: Եթե դուք չեք ցանկանում, կարող եք անջատել դա»,- հայտարարել Քուկը:

Նա հավելել Է, որ այդ գործառույթն անջատել խորհուրդ չի տրվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am