Մադրիդը միջոցներ կձեռնարկի, որպեսզի Պուչդեմոնը չկարողանա դառնալ Կատալոնիայի ղեկավարը
15:08, 18 Հունվար, 2018«Մենք անհրաժեշտ որոշումներ կընդունենք, որպեսզի Պուչդեմոնի պաշտոնակալությունը չկայանա»,-հայտարարել Է Սաենս դե Սանտամարիան: Փոխվարչապետը հավելել Է, որ «նա չի կարող լինել Ժեներալիտետի ղեկավար, եւ դա գիտեն մարդիկ, եւ գիտե անկախության շարժումը»:
Սաենս դե Սանտամարիան Կատալոնիայի խորհրդարանի նոր խոսնակ Ռոժե Տորենից ակնկալում Է քայլեր, որոնք կհամապատասխանեն Սահմանադրությանը:
Ավելի վաղ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել Է, որ Կատալոնիան, Սահմանադրության 155-րդ հոդվածի համաձայն, Մադրիդի ուղղակի կառավարման ներքո կմնա այնքան ժամանակ, քանի դեռ ինքնավար հանրակցությունում օրինականորեն չի նշանակվել կառավարության նոր ղեկավարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
© 2009 ARMENPRESS.am