SanremoJunior մրցույթին այս տարի կմասնակցի նաև Հայաստանը

12:08, 18 Հունվար, 2018

ԳՅՈՒՄՐԻ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: SanremoJunior մրցույթին այս տարի կմասնակցի նաև Հայաստանը:
«Վերածնունդ» միջազգային X մրցույթ-փառատոնի շրջանակում անցկացվող SanremoJunior (Պատանիների Սան Ռեմո) երգի միջազգային IX մրցույթի Հայաստանյան ընտրական փուլին, որը տեղի կունենա 2018 թվականի փետրվարի 7-ին Գյումրի քաղաքում, իսկ եզրափակիչ փուլը կկայանա Սան Ռեմո քաղաքում (Իտալիա):
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի մամլո գրասենյակից, մրցույթն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամի, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի և «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն»-ի նախաձեռնությամբ:
Մրցույթի ընտրական փուլին կարող են մասնակցել Հայաստանի, Արցախի և այլ երկրների 6-15 տարեկան հայ պատանիները՝ 3 տարիքային խմբում. 6-9 տարեկան, 10-12 տարեկան, 13-15 տարեկան։

Արմենուհի Մխոյան


© 2009 ARMENPRESS.am