ԱՄՆ-ում բացվում Է «Սանդենս» փառատոնը. ծրագիրը ներառում Է հարյուր համաշխարհային պրեմիերա

11:39, 18 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Յուտայի նահանգի Փարք Սիթիում հունվարի 18-ին մեկնարկում Է անկախ կինոյի՝ երկրում խոշորագույն «Սանդենս» փառատոնը, որի ծրագրում ներառված Է հարյուր համաշխարհային պրեմիերա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել են կազմակերպիչները, այս տարի փառատոնին մասնակցելու համար ընտրվել են 29 երկրների 121 լիամետրաժ կինոնկարներ, 53 ֆիլմ դեբյուտային են:

Փառատոնի մասնակիցներին ընտրել են 13 հազար 468 հայտերից, որոնցից գրեթե 4 հազարը կարճամետրաժ ֆիլմեր են: Այդ ֆիլմերի հեղինակների կեսից ավելին օտարերկրյա մասնակիցներ են:

Ավանդաբար մրցութային ծրագրում 16-ական կինոնկարներ կներկայացնեն այնպիսի կատեգորիաներում, ինչպիսիք են՝ «Լավագույն ամերիկյան դրամատիկական ֆիլմը» եւ «Լավագույն ամերիկյան վավերագրական ֆիլմը»: «Համաշխարհային վավերագրություն» կատեգորիայում ներառված Է 12 ֆիլմ:

«Համաշխարհային գեղարվեստական կինոնկարներ» կատեգորիայում ներկայացված են Չինաստանի, Թուրքիայի, Բրազիլիայի, Դանիայի, Մեծ Բրիտանիայի, Կուբայի ռեժիսորների 12 ֆիլմեր: Փառատոնին բոլոր ֆիլմերի մասնակցությունը կդառնա պրեմիերային ցուցադրություն:

Փառատոնի մրցութային ծրագրի հաղթողները կհայտարարվեն փակման օրը՝ հունվարի 28-ին:

«Սանդենս» փառատոնն անկախ կինոյի առավել ազդեցիկ ստուգատեսներից մեկն Է ԱՄՆ-ում: Այն հիմնվել Է ամերիկացի հայտնի դերասան եւ ռեժիսոր Ռոբերտ Ռեդֆորդի կողմից եւ կոչվել «Բուչ Քեսիդին եւ «Սանդենս Քիդը» կուլտային վեսթեռնում Ռեդֆորդի հերոսի պատվին: Ամեն տարի փառատոնի շրջանակներում Փարք Սիթիում, Սոլթ Լեյք Սիթիում եւ Օգդենում կազմակերպվող դիտումներին այցելում Է ավելի քան 50 հազար մարդ:

Կինոնկարները, որոնց պրեմիերաները կայացել են փառատոնում, հաճախ տոն են տալիս հետագա ամբողջ կինոտարվան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am