Մխիթարյանը 4 տարվա պայմանագիր է կնքելու «Արսենալ»-ի հետ. Mirror

10:49, 18 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխությունն այլ ակումբ շարունակում է մնալ միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Mirror-ը գրում է, որ ժամեր անց ֆուտբոլիստը պայմանագիր կստորագրի Լոնդոնի «Արսենալ»-ի հետ: Ըստ լրատվամիջոցի՝ հայ կիսապաշտպանը 4 տարվա պայմանագիր է կնքելու «զինագործների» հետ, իսկ տարեկան կստանա 5 միլիոն ֆունտ ստերլինգ աշխատավարձ:

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվեց 2016 թվականին Դորտմունդի «Բորուսիա»-ից: Հայ կիսապաշտպանը «կարմիր սատանաների» կազմում 2016/17 մրցաշրջանում դարձավ Եվրոպայի լիգայի հաղթող՝ դառնալով եզրափակիչ երկու գոլերից մեկի հեղինակը:


© 2009 ARMENPRESS.am