Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատն ընդունեց Brexit-ի մասին օրինագիծը

10:24, 18 Հունվար, 2018
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատն ընդունել Է Միացյալ Թագավորության տարածքում համաեվրոպական օրենսդրության չեղարկման օրինագծը: Այս մասին հայտնի Է դարձել հոկտեմբերի 17-ին Մեծ Բրիտանիայի օրենսդիր մարմնի ստորին պալատում անցկացված քվեարկությունից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կառավարության կողմից ներկայացված օրինագծի օգտին, որը պետք Է Եվրամիության օրենքները փոխարինի ներքին բրիտանական օրենքներով այն բանից հետո, երբ երկիրը 2019 թվականի մարտին դուրս կգա Եվրամիության կազմից, քվեարկել Է 324 պատգամավոր: Դրա դեմ հանդես Է եկել 295 ժողովրդական ընտրյալ:

«Մենք ուրախ ենք, որ օրինագիծը խորհրդարանով հաջողությամբ անցավ իր ուղու այս փուլը: Դա շատ կարեւոր օրենսդրական ակտ Է, որի նպատակը (Եվրամիությունից) դուրս գալուց հետո առավելագույն որոշակիության հաստատումն Է քաղաքացիների եւ գործարարության ներկայացուցիչների համար»,- հայտարարել Է Brexit-ի հարցերի նախարար Դեւիդ Դեւիսը պաշտոնական հաղորդագրության մեջ:

Այս քվեարկությունից հետո օրինագիծը կներկայացվի Լորդերի պալատի քննարկմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am