Թրամփը «կեղծարար ԶԼՄ-ների» վարկանիշ Է հրապարակել

10:09, 18 Հունվար, 2018
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել Է «կեղծարար զանգվածային լրատվամիջոցների» համար իր հանպատրաստից «մրցանակի» «հաղթողների» ցուցակը: Այս տեղեկատվությունը հունվարի 17-ին հրապարակվել Է ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թրամփը «կեղծարար ԶԼՄ-ների» վարկանիշում ներառել Է The New York Times եւ Washington Post թերթերի, ABC եւ CNN հեռուստաալիքների, Time եւ Newsweek հանդեսների նյութերը: CNN հեռուստաընկերության սյուժեները Թրամփի ցուցակում ստացել են տասնմեկ տեղերից չորսը:

Վարկանիշի վերջին՝ տասնմեկերորդ կետում Թրամփը զետեղել Է Ռուսաստանի հետ իր ենթադրյալ կապերի շուրջ սկանդալը: «Եվ վերջինը, բայց ոչ պակաս կարեւորը. «Ռուսաստանի հետ նախահամաձայնությու՛նը»: Ռուսաստանի հետ նախահամաձայնությունը, թերեւս, մեծագույն խաբեություն Է՝ ստեղծված ամերիկացի ժողովրդի համար: Նախահամաձայնություն գոյություն չունի՛»,- ասված Է տեքստում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am