ԱՄՆ-ում առաջարկել են Կալիֆոռնիան բաժանել երկու նահանգների

14:59, 17 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախաձեռնող խումբը հանդես Է եկել Նոր Կալիֆոռնիայի նահանգ հիմնելու օգտին, քանի որ Կալիֆոռնիայի նահանգը, նրա կարծիքով, դարձել Է «անկառավարելի»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Կալիֆոռնիայից անկախության հռչակագրում, որը հրապարակել են դրա հեղինակները:

«Նոր Կալիֆոռնիան նոր նահանգ Է՝ զարգացման գործընթացում»,- ասված Է փաստաթղթում: Նշվում Է, որ նոր նահանգի հիմնումն անհրաժեշտ Է «բռնապետության կապանքները թոթափելու համար»: «Ներկայիս Կալիֆոռնիայի նահանգը կառավարվում Է բռնապետական ռեժիմի կողմից»,- կարծում Է նախաձեռնող խումբը: Ինչպես ասված Է փաստաթղթում, Նոր Կալիֆոռնիայի բնակչությունը կարող Է կազմել 15 մլն մարդ: ԶԼՄ-ների տվյալներով՝ նահանգն առավելապես կընդգրկի գյուղական տարածքները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am