Մակեդոնիան եւ Հունաստանը վերսկսել են բանակցությունները մակեդոնական պետության անվան շուրջ

14:41, 17 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի եւ Մակեդոնիայի ներկայացուցիչները հունվարի 17-ին վերսկսել են բանակցությունները մակեդոնական պետության անվան պատճառով տարաձայնությունների կարգավորման շուրջը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Accosiated Press գործակալությունը: Բանակցություններն անցնում են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մեթյու Նիմիցի մասնակցությամբ:

«Կարծում եմ, որ երկու երկրներում Էլ մարդիկ պատրաստ են այն բանին, որ լսեն լուծման հնարավոր ուղիները, որոնք կհամապատասխանեն իրենց ազգային շահերին, բայց նաեւ կներառեն փոխզիջման տարրեր»,- այս շաբաթ ավելի վաղ հայտարարել Է Նիմիցը:

Հունաստանի եւ Մակեդոնիայի միջեւ վեճը շարունակվում Է արդեն շուրջ 27 տարի: 1991 թվականին Հարավսլավիայից անկախության հայտարարումից հետո Մակեդոնիան հարուցել Է հույների վրդովմունքը, քանի որ երկիրն օգտագործել Է Հունաստանի համանուն տարածաշրջանի անվանումը, որը գտնվում Է Հունաստանի հյուսիսում՝ Մակեդոնիայի հետ սահմանին:

Նկատի առնելով այդ վեճը՝ Հունաստանն արգելափակել Է Մակեդոնիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը: Բացի դրանից, երկիրը մինչեւ վեճի կարգավորումը ՄԱԿ-ի մեջ Է մտնում «Նախկին Հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետություն» պաշտոնական անվանումով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am