ԱՄՆ-ում վախճանվել Է «Ոստիկանական ակադեմիայի» ստեղծող Հյու Ուիլսոնը

14:39, 17 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում 74 տարեկան հասակում վախճանվել Է ամերիկացի ռեժիսոր, «Ոստիկանական ակադեմիա» ֆիլմի ստեղծող Հյու Ուիլսոնը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Variety-ն: Պորտալի տվյալներով՝ Ուիլսոնը ծանր հիվանդությունից մահացել Է հունվարի 14-ին Շառլոթսվիլ քաղաքի իր տանը: Առավել հայտնի կինոնկարների թվում, որոնց վրա աշխատել Է Ուիլսոնը, «Ոստիկանական ակադեմիա», «Առաջին կանանց ակումբ», «Պայթյուն՝ անցյալից» ժապավեններն են: Կինոյում աշխատելուց բացի, Ուիլսոնը դասավանդում Էր Վիրջինիայի համալսարանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am