Կիմ Չեն Ընը կարգադրել Է մանկավարժական ինստիտուտներ բացել ԿԺԴՀ-ի բոլոր մարզերում

14:02, 17 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընը կարգադրել Է երկրի բոլոր մարզերում մանկավարժական ինստիտուտներ բացել մայրաքաղաքի ուսումնական հաստատության օրինակով: Համապատասխան ցուցումը նա տվել Է Փենյանի մանկավարժական ինստիտուտ այցելության ժամանակ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 17-ին հայտնել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ):

Ինչպես գրում Է ԿԿՀԳ-ն, արդիականացված մանկավարժական հաստատությունը հանդերձվել Է գերժամանակակից ուսումնական սարքավորումներով ու պարագաներով, որոնց շնորհիվ մանկավարժները, որոնք պատասխանատու են երկրի ապագայի համար, կկարողանան աշխատել եւ սովորել լավ պայմաններում: ԿԺԴՀ-ի առաջնորդը նշել Է, որ մանկավարժների աշխատանքը շատ կարեւոր Է, քանի որ դրա շնորհիվ ԿԺԴՀ-ն կդառնա կրթության բարձր մակարդակ ունեցող եւ կադրերով հարուստ երկիր: Նրա խոսքով՝ կուսակցությունում մեծ նշանակություն են տալիս մանկավարժական ինստիտուտներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am