Հայաստանի ռուսական ռազմակայանի հրետանավորները ոչնչացրել են պայմանական հակառակորդի օբյեկտները լեռներում

13:23, 17 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանի հրետանային ստորաբաժանումների զինծառայողները մշակել են նռնականետներից ու ականանետներից պայմանական հակառակորդի խմբավորման առավել կարեւոր թիրախներին կրակային հարված հասցնելու կարգը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, զորամիավորման նռնակաձիգների ու ականաձիգների ուսուցումն իրականացվում Է «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարանում 2018 թվականի Բանակային միջազգային խաղերի «Հրետանային կրակի վարպետները» մրցույթի ընտրական փուլին մասնակցության նախապատրաստման շրջանակներում:

Ծովի մակարդակից ավելի քան 2000 մետր բարձրության վրա գտնվող զորափորձարանում զինծառայողները յուրացնում են ձեռքի նռնականետներից ու ականանետներից հրաձգության մեթոդները: Նռնականետների ու հրանոթների կրակի ճշգրիտ ուղղորդման եւ դրա շտկումների համար օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր, որոնք փոխանցում են արկերի ու ականների թռիչքի հետագծի կոորդինատները:

Ընթացիկ տարվա փետրվարին կանցկացվի մրցույթի ընտրական փուլը, որտեղ նռնականետների ու ականանետների հաշվարկները կմրցեն անհատական մրցավազքում եւ Էստաֆետում: Ռուսական զորամիավորման նռնակաձիգների ու ականաձիգների վարժանքներին մասնակցում են հարյուրից ավելի զինծառայողներ, դրանցում գործի Է դրված շուրջ 50 միավոր հատուկ ռազմական տեխնիկա:


© 2009 ARMENPRESS.am