Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը երրորդ անգամ են ծնողներ դարձել

13:19, 17 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը եւ երաժիշտ Քանյե Ուեսթը ծնողներ են դարձել երրորդ անգամ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Քարդաշյանը հայտնել Է իր բլոգում: «Քանյեն եւ ես ուրախ ենք հայտնելու մեր առողջ, գեղեցիկ դստեր լույս աշխարհ գալու մասին»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Նա շնորհակալություն Է հայտնել փոխնակ մորը, որը կրել Է երեխային: Աստղերն արդեն ունեն որդի եւ դուստր՝ Սեինթը եւ Նորթը, որոնք, Քարդաշյանի խոսքով՝ հուզված են քրոջ հետ հանդիպումից առաջ: 2017 թվականի հունիսին հայտնի Էր դարձել, որ Ուեսթ ամուսինները մի կնոջ եւ նրան ներկայացնող գործակալության հետ ստորագրել են պայմանագիր՝ 113,85 հազար դոլար փոխհատուցման գումարով: Ճշտվել Է, որ փոխնակ մայրը կստանա 45 հազար, իսկ ընկերությունը՝ 68,85 հազար դոլար:

Հեռուստաաստղը որոշել Է փոխնակ մայր վարձել այն բանից հետո, երբ բժիշկներն իրեն հայտնել են, որ երրորդ հղիությունն սպառնալիք կներկայացնի իր կյանքի եւ առողջության համար:


© 2009 ARMENPRESS.am