ՀՌՕ-ի հրամանատարության արտագնա ընդունարանն ավարտել Է աշխատանքը Հայաստանում

11:46, 17 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարության արտագնա ընդունարանը՝ ՌԴ պաշտպանության նախարարության հասարակական ընդունարանին քաղաքացիների դիմուների հետ աշխատանքի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մարինա Սորոկինայի եւ Ընդունարանի առաջատար իրավախորհրդատու Վիկտոր Մազուրի ղեկավարությամբ, ավարտել Է աշխատանքը Հայաստանի ռուսական ռազմակայանում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, ՀՌՕ-ի միավորված ռազմավարական հրամանատարության արտագնա ընդունարանը Գյումրիի զինվորական կայազորի սպաների տանը խորհրդատվություն Է անցկացրել զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաեւ քաղաքացիական անձնակազմի եւ ՌԴ զինուժերից զորացրված քաղաքացիների համար: Զորամիավորման հրամանատարությունը պատվիրակությանը ներկայացրել Է բնակելի ու վարչական օբյեկտները ռազմակայանի զինվորական ավաններում, ծանոթացրել Ընդունարանի անդամների կյանքին, կենցաղին ու խնդիրներին:


© 2009 ARMENPRESS.am