Հյուսթոնում հազարից ավելի ավիաչվերթներ են չեղարկվել վատ եղանակի պատճառով

11:29, 17 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Տեխասի նահանգի Հյուսթոն քաղաքի երկու օդանավակայաններում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով չեղարկված ավիաչվերթների թիվը գերազանցել Է հազարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է օդանավակայանների կայքում:

Չվերթների չեղարկումներն ու հետաձգումները վերաբերել են քաղաքի գլխավոր օդանավակայաններին՝ Ջորջ Բուշի անվան «Հյուսթոն Ինտերկոնտինենտալ» միջազգային օդանավակայանին եւ Ուիլյամ Պ. Հոբբիի անվան օդանավակայանին: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել Էին «Ինգա» փոթորկի մասին, որը մոլեգնել Է ԱՄՆ-ի հարավի Լուիզիանայի, Միսիսիպիի, Ալաբամայի, Թենեսիի, Ջորջիայի, Հարավային եւ Հյուսիսային Կարոլինայի, ինչպես նաեւ Քենթուքիի եւ Փենսիլվանիայի նահանգներում: Փոթորիկը հասել Է նաեւ Տեխաս:

Ներկայում կարկուտով, ձյունով եւ անձրեւով ուղեկցվող փոթորիկը շարժվում Է դեպի արեւելք: Ալաբամայի նահանգապետ Քեյ Այվին արտակարգ դրություն Է հայտարարել եղանակի կտրուկ վատանալու պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am