ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Հարավային Կորեա՝ ներկա լինելու Օլիմպիադայի բացմանը

10:49, 17 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ներկա Է լինելու հարավկորական Փյոնչհանում Օլիմպիական խաղերի բացմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հունվարի 16-ին լրագրողներին հայտնել Է համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանում:

«Փետրվարին ես կմեկնեմ Կորեայի Հանրապետություն՝ Փյոնչհանում ձմեռային Օլիմպիական խաղերի բացմանը: Հուսով եմ, որ ժողովուրդների բարեկամության օլիմպիական ոգին կտարածվի ամբողջ տարածաշրջանում ու նրա սահմաններից դուրս»,- ասել Է Գուտերիշը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am