Մահացել է Oh Happy Day երգի հեղինակ Էդվին Հոքինսը

17:15, 16 Հունվար, 2018
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 74 տարեկան հասակում վախճանվել Է ամերիկացի երաժիշտ Էդվին Հոքինսը, որն առավել հայտնի Է որպես հոսփել ժանրի Oh Happy Day երգի հեղինակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 16-ին հայտնել Է NME-ն: Մահվանից առաջ Հոքինսը պայքարում Էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ:

Հոքինսն իր գլխավոր հիթն ստեղծելիս օգտագործել Է 18-րդ դարի կեսերի O Happy Day անգլիական եկեղեցական օրհներգը, That Fixed My Choice-ը եւ 19-րդ դարի կեսերին բրիտանացի երգեհոնահար Էդվարդ Ռիմբաուլթի հեղինակած մեղեդին:

1967 թվականին ձայնագրված քավերը տեղ Է գտել Edwin Hawkins Singers երաժշտական խմբի Let Us Go Into the House of the Lord դեբյուտային սկավառակում: Կոմպոզիցիան շատ մեծ ժողովրդականություն Է վայելել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Մեծ Բրիտանիայում: Թրեքը կատարողին բերել Է «Գրեմմի» երաժշտական մրցանակ եւ դարձել հոսփել ժանրի առավել մեծ տարածում ստացած երգերից մեկը:

Oh Happy Day-ը դարձել Է բազմաթիվ ֆիլմերի սաունթրեքը, ինչպես, օրինակ, «Գործի՛ր, քույր 2», «Մեծ մայրիկի տունը», «Խելառ պրոֆեսոր 2. Քլամփների ընտանիքը» եւ «Արտոնագիր՝ ամուսնության համար» ժապավենները: Իրենց ստեղծագործության վրա երգի ազդեցության մասին պատմել են Ջորջ Հարիսոնը The Beatles խմբից եւ Նիք Քեյվը:

Իր կարիերայի ընթացքում Հոքինսը թողարկել Է ավելի քան 30 ալբոմ:


© 2009 ARMENPRESS.am