Ռուսական ռազմակայանի հետախույզները պատրաստվում են դիվերսիոն խմբեր ոչնչացնել Հայաստանի լեռներում

16:45, 16 Հունվար, 2018
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները մարտական գործողություններ են փորձարկում լեռներում պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբերի դեմ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, «Կամխուդ» բարձրլեռնային զորափորձարանում հատուկ մարտավարական պարապմունքների ընթացքում հրահանգիչները զորամիավորման հետախույզներին սովորեցնում են գտնել, շրջափակել եւ ոչնչացնել պայմանական հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերը՝ դահուկներով տեղաշարժվելու անաղմուկ տեխնիկա կիրառելով լեռնային տեղանքում:

Պայմանական հակառակորդի խմբերի որոնումն իրականացվում Է ծովի մակարդակից ավելի քան 1,5 հազար մետր բարձրության վրա՝ քարտեզների եւ «Ստրելեց» հետախուզական համալիրների ժամանակակից GPS-նավիգատորների եւ «Ռատնիկ» հանդերձանքի օգտագործմամբ:

Նաեւ ուսուցման ընթացքում հետախույզները նորմատիվներ են կատարում հատուկ, տակտիկական, կրակային պատրաստությունից եւ հետախույզի հատուկ լեռնային գոտում խոչընդոտների հաղթահարումից:

Լեռնային տեղանքում գործնական պարապմունքներում ներգրավված են 200-ից ավելի զինծառայողներ եւ ավելի քան 50 միավոր ռազմական տեխնիկա:


© 2009 ARMENPRESS.am