Կառավարությունը համայնքային զարգացմանն ուղղված 20-ից ավելի ծրագիր է ֆինանսավորել

15:32, 16 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համայնքային զարգացմանն ուղղված մոտ 150 ծրագրերից  57-ն արժանացել են դրական գնահատականի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Նրա խոսքով` հավանության արժանացած ծրագրերից ավելի քան 20-ն արդեն ֆինանսավորվել են 653 միլիոն դրամի սահմաններում, եւս երկու ծրագիր ֆինանսավորման փուլում են:

 «Ծրագրերը հիմնականում մերժվել են` վարկ չունենալու պատճառով, իսկ  պետությունն այդ կարգի ծրագրերին չէր կարող դրամաշնորհ տրամադրել»,- ասաց նախարար Լոքյանը:

Նա նշեց, որ տնտեսավարող սուբյեկտը ծրագիր իրականացնելու համար այսուհետ պետք է դիմի բանկ: «Բանկը կնայի գրավադրման խնդիրը, որից հետո տնտեսավարող սուբյեկտը կդիմի կառավարություն եւ վարկ կստանա, որի 6 տոկոսը կսուբսիդավորենք մենք»,-նշեց Դավիթ Լոքյանը:

 


© 2009 ARMENPRESS.am