Ավարտին է մոտենում Անդրանիկ Մարգարյանի անվան հուշամրցաշարը

15:15, 16 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտին է մոտենում Անդրանիկ Մարգարյանի անվան 8-րդ հուշամրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կայացան մրցաշարի 7-րդ տուրի պարտիաները: Շրջանային մրցաշարում երկու առաջատարները՝ Փարհամ Մաղսուդլուն և Լուկաշ Յարմուլան, մրցում էին միմյանց դեմ: Սպիտակներով խաղացող Յարմուլան պարտիայի հենց մեկնարկից ուներ մեծ առավելություն, սակայն հետագայում թույլ տվեց մի շարք թեթև վրիպումներ, որոնց արդյունքում դիրքը հավասարվեց, իսկ վերջնամասում Յարմուլան սխալվեց արդեն կոպտորեն և պարտվեց: 7-րդ տուրում հաղթանակներ տոնեցին նաև Կլեմենտի Սիչովը և Արման Միքայելյանը:  Արամ Հակոբյան –  Վադիմ Մոիսեենկո և Վոլոդիմիր Վետոշկո – Նիկիտա Մորոզով պարտիաներն ավարտվեցին հաշտությամբ:

7-րդ տուրից հետո աղյուսակը 6 միավորով միանձնյա գլխավորում է Փարհամ Մաղսուդլուն: Կլեմենտի Սիչովը 5.5 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Լուկաշ Յարմուլան 5 միավորով նահանջեց 3-րդ հորիզոնական: Հայաստանը ներկայացնող Արամ Հակոբյանը 4.5 միավորով 4-րդ տեղում է:

 


© 2009 ARMENPRESS.am