Գիրք՝ նվիրված Պատմության ինստիտուտի պատմությանը

14:38, 16 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարում ՀՀ ԳԱԱ-ն նշում է իր հիմնադրման 75-ամյակը: Հայաստանի գիտությունների ակադեմիան (1993 թվականից՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա) հիմնադրվել է 1943 թ. նոյեմբերի 10-ին: Տարին հոբելյանական է նաև ԳԱԱ պատմության ինստիտուտի համար: Այն ակադեմիայի առաջին ինստիտուտներից էր, որը հիմնվել է 1943 թվականին: Այս տարի հոբելյանի առթիվ կազմակերպվելու է միջազգային գիտաժողով:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Պատմության ինստիտուտի տնօրենի տեղակալ Կարեն Խաչատրյանը նշեց, որ այդ առթիվ նախատեսվում է նաև նոր, բավական արժեքավոր հրատարակություն:

«Մեր ինստիտուտի 75-ամյակի առթիվ մենք արդեն մի քանի տարի է նախապատրաստում ենք նոր հրատարակություն: Լույս է տեսնելու նոր գիրք, որը ներկայացնելու է Պատմության ինստիտուտի  գործունեության ամբողջ պատմությունը: Անդրադարձ է լինելու ինստիտուտի զարգացման ուղղություններին, գիտնականներին, ինստիտուտի ձեռքբերումներին: Այն թույլ կտա արժանին մատուցել այն գիտնականներին, ովքեր մեծ ներդրում են ունեցել ինստիտուտի ստեղծման և կայացման գործում»,-ասաց Կարեն Խաչատրյանը:

 


© 2009 ARMENPRESS.am