Չիլիում Հռոմի պապի ժամանումից հետո անկարգություններ են տեղի ունեցել

10:37, 16 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չիլիի Կոնսեպսիոն քաղաքում անցկացված բողոքի ակցիան, որը կազմակերպվել Էր Հռոմի Ֆրանցիսկոս պապի հանրապետություն ժամանելու կապակցությամբ, ավարտվել Է ոստիկանության հետ ցուցարարների ընդհարումներով:

Ինչպես հայտնել Է BioBio ռադիոկայանը, ձերբակալվել Է ավելի քան 30 մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Չհամաձայնեցված երթը կազմակերպել Էր «Բիո-Բիո, ելի՛ր» շարժումը, որը միավորում Է 20-ից ավելի հասարակական կազմակերպություններ:

Ռադիոկայանի տվյալներով՝ բողոքավորները քննադատում են իշխանություններին այն բանի համար, որ նրանք պատրաստվում են քահանայապետին ներկայացել Չիլիի այն պատկերը, որը չի համապատասխանում իրականությանը: Ակցիայի մասնակիցներին ցրելու համար ոստիկանությունը ջրանետիչներ Է կիրառել: Ինչպես հայտնել Է BioBio-ն, Պապի այցելության կապակցությամբ ցույցերի պատճառով առնվազն երկու մարդ Է ձերբակալվել նաեւ Չիլիի մայրաքաղաքում: Պապը Սանտյագո Է ժամանել հունվարի 15-ի երեկոյան:

Օդանավակայանում նրան դիմավորել Է հանրապետության նախագահ Միշել Բաչելետը: Այցի պաշտոնական մասը կսկսվի հունվարի 16-ին, երբ Ֆրանցիսկոսը մեծ ճառով ելույթ կունենա Լա Մոնեդա կառավարական պալատում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am