ԱԺ քառօրյա. քվեարկության կդրվի եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպանությունը դատապարտելու հայտարարության նախագիծը

10:00, 16 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի երկրորդ նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:

Հունվարի 15-ի նիստում պատգամավորները քննարկել են շուրջ մեկ տասնյակ օրենսդրական նախաձեռնություններ, այդ թվում՝ Իրաքի տարածքում ահաբեկչական խմբավորումների կողմից եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու մասին հայտարարության նախագիծը:

Խորհրդարանը հունվարի 15-ի նիստում քննարկել է նաև մարզերում տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար միասնական երթուղային ցանց ստեղծելու նախագիծը, որը ևս հունվարի 16-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունելու համար կդրվի քվեարկության;

Ժամը 17:00-ին պատգամավորները կհերթագրվեն հայտարարություններով հանդես գալու համար:

 


© 2009 ARMENPRESS.am