Ռումինիայի նախկին նախագահը Մոլդովայի հետ միավորման օրինագիծ կներկայացնի խորհրդարանին

16:02, 15 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի նախկին նախագահ Տրայան Բեսեսկուն Մոլդովայի հետ միավորման օրինագիծ Է ներկայացնելու երկրի խորհրդարանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 15-ին հայտնել Է Deschide մոլդովական ինտերնետ-պորտալը:

«Խորհրդարանական նստաշրջանի սկզբում ես կներկայացնեմ Մոլդովայի Հանրապետության հետ միավորման նախագիծը, որը հիմնված Է նաեւ ԱՄՆ-ի Սենատի թիվ 148 բանաձեւի վրա: Ընթացակարգը տեղ կունենար, եթե մոլդովացիները դա ցանկանային խորհրդարանի որոշմամբ»,-հրատարակությունը մեջբերում Է Բեսեսկուի հայտարարությունը: Ռումինիայի նախկին նախագահի խոսքով, ԱՄՆ-ի Սենատի նշված բանաձեւը նախատեսում Է, որ Մոլդովան Ռումինիայի հետ վերամիավորվելու իրավունք ունի 1975 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթներին համապատասխան:

Ընդ որում Բեսեկուն այն կարծիքին Է, որ միավորումը պետք Է տեղի ունենա երկու երկրների խորհրդարանների որոշմամբ: Քաղաքական գործիչը դա բացատրել Է նրանով, որ, ի տարբերություն Ռումինիայի, որտեղ երկու երկրների միաձուլման օգտին հանդես Է գալիս բնակչության մեծամասնությունը, Մոլդովայում, դատելով հարցումներից, քաղաքացիների մոտավորապես 80 տոկոսը բացասաբար Է վերաբերվում այդ գաղափարին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am