Կանադայում կենդանաբանական այգու պանդաները հարձակվել են ձնեմարդու վրա

13:14, 15 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանցում հայտնվել Է մի տեսանյութ, որտեղ ցուցադրված Է, թե ինչպես են Տորոնտոյի կենդանաբանական այգու երեք պանդաներ ոչնչացնում ձնեմարդուն: Տեսագրությունը հասանելի Է կենդանաբանական այգու YouTube-Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Էր Շուն, Ցզյա Պանապ եւ Ցզյա Յույյու պանդաները շրջապատել են ձնեմարդուն, սկզբում շոշափել են դրան, փաղաքշել, հետո սկսել են ավերել քանդակը՝ ճանկերով նրան չանգռելով, նրա վրա մագլցելով եւ միմյանց հետ կռվելով:

Երեք օրում տեսանյութը հավաքել Է ավելի քան 65 հազար դիտում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am