Հնարավոր է, որ Մխիթարյանը կխաղա «Սթոք Սիթի»-ի դեմ խաղում. Մոուրինյո

17:53, 14 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի «Սթոք Սիթի»-ի դեմ խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտարարել է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: «Ես ունեմ հետևյալ մոտեցումը, որ ցանկացած ֆուտբոլիստ ունի իր գինը: Այդ թվում է Մխիթարյանը: Նշանակություն չունի թե նա ով է, ինչ հեղինակություն է վայելում, կամ ինչ խաղամակարդակ ունի: Ես այն մարզիչներից չեմ, ովքեր կուրորեն մտածում են, որ այս կամ այն ֆուտբոլիստ անձեռնմխելի է: Մխիթարյանը խաղաց Գավաթի խաղարկությունում, և հնարավոր է, որ կխաղա նաև «Սթոք  սիթի»-ի դեմ խաղում»-ասել է Մոուրինյոն:

Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հունվարի 15-ին տանը կմրցի «Սթոք Սիթի»-ի դեմ:

 


© 2009 ARMENPRESS.am