Իզմիրում ռազմանավի հրդեհից 11 թուրք զինվոր է վիրավորվել

16:29, 13 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իզմիրի Ֆոչա գավառում ռազմանավի վրա հրդեհ է բռնկվել, որի հետևանքով տուժել է 11 զինվոր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Հայտնի է, որ հրդեհի պատճառը էլեկտրականության կարճ միացումն է եղել:

Վիրավոր զինվորներն անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Նրանցից 3-ը շարունակում են բուժում ստանալ ամբուլատոր պայմաններում:


© 2009 ARMENPRESS.am