Արդա Թուրանը պաշտոնապես հեռացավ «Բարսելոնա»-ից

16:22, 13 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Արդա Թուրանը պաշտոնապես տեղափոխվեց այլ ակումբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  թուրք 30-ամյա հարձակվողը վարձավճարով հանդես կգա «Ստամբուլ Բաշակշեհիր»-ում: Ֆուտբոլիստի վարձակալությունը նախատեսված է մինչ 2020 թվականը:

Արդա Թուրանը կատալոնական «Բարսելոնա» տեղափոխվեց 2015 թվականին, որի կազմում մասնակցել է 55 խաղի՝ խփել 15 գոլ:


© 2009 ARMENPRESS.am