Յոահիմ Լյովը Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի թեկնածուների թվում է

16:14, 13 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հնարավոր է գլխավորի Մադրիդի «Ռեալ»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  եթե ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը հեռանա «արքայական ակումբ»-ից, ապա «Ռեալ»-ի ղեկավարությունը մտադիր է թիմ հրավիրել գերմանացի մասնագետ Յոահիմ Լյովին:

Իսպանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Լյովը կհեռանա Գերմանիայի ազգային թիմից 2018 թվականի աշխարհի առաջնությունից հետո:

Յոահիմ Լյովի պայմանագիրը Գերմանիայի ազգային թիմի հետ կնքված է մինչև  2020 թվականը: 


© 2009 ARMENPRESS.am