Հնդկաստանում 40 աշակերտով նավակ է շուռ եկել

15:24, 13 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի արևմտյան ափերին նավակի շուռ գալու հետևանքով մահացել է առնվազն 4 երեխա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է հնդկական ANI գործակալությունը:

Միջադեպի ժամանակ նավակում գտնվել են 40 աշակերտ, նրանցից 25-ին հաջողվել է փրկվել:

Դեպքի վայրում իրականացվում են փրկարարաորոնողական աշխատանքներ մյուս աշակերտներին ևս հայտնաբերելու նպատակով:


© 2009 ARMENPRESS.am