Ֆեյսբուքի ժապավենի փոփոխության պատճառով Ցուկերբերգը կորցրել է 3 մլրդ ԱՄՆ դոլար

15:15, 13 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆեյսբուք սոցիալական ցանցի արժեթղթերը 4,5 տոկոսով արժեզրկվել են այն բանից հետո, երբ դրա հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է լրատվական ժապավենում ակնկալվող փոփոխությունների մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին վկայում են Nasdaq-ի տվյալները:

Ցուկերբերգին են պատկանում ընկերության բաժնետոմսերի 14 տոկոսը, որոնց գինը նվազել է 3,2 մլրդ ԱՄՆ դոլարով՝ հասնելով 74 մլրդ-ի:

Ավելի վաղ Ֆեյսբուքի ղեկավարը հայտնել էր, որ նախատեսվող փոփոխություններն ուղղված են լինելու միջանձնային շփումների ամրապնդմանը և հանրային օգտատերերի կողմից հրապարակվող նյութերի ծավալի նվազեցմանը: Նրա խոսքով՝ ժապավենում նվազելու են ընկերությունների, բրենդների և լրատվամիջոցների հրապարակումները:


© 2009 ARMENPRESS.am