«Արմենպրես»-ի գլխավոր խմբագիրը պարգևատրվել է ԱԺ նախագահի շնորհակալագրով

13:57, 13 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Նարինե Նազարյանը պարգևատրվել է Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով:

«Արմենպրես» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով է պարգևատրվել խորհրդարանի աշխատանքներն օբյեկտիվ լուսաբանելու համար:

Նարինե Նազարյանին շնորհակալագիրը հանձնեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

[gallery id= 60159]

© 2009 ARMENPRESS.am