Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը հավաք է անցկացնում Ծաղկաձորում

13:48, 13 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականն ուսումնամարզական հավաք է սկսում Ծաղկաձորում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: «Առաջին հավաքին, շեշտը ինչպես միշտ կդրվի ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության վրա: Ընդլայնված կազմով ենք աշխատում, յուրաքանչյուրը հնարավորություն ունի իրեն լավագույն կողմերով դրսեւորելու: Մեզ սպասում են նաեւ մինչեւ 18 եւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունները: Դրա համար մեծ ուշադրություն կդարձնենք երիտասարդ բռնցքամարտիկներին, որպեսզի լավ պատրաստվեն պատասխանատու մրցաշարերին»,-ասել է բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը:

Հավաքը կավարտվի հունվարի 23-ին: 


© 2009 ARMENPRESS.am