Հայաստանի և Արցախի իրավապահ մարմինների համատեղ ջանքերով հետախուզվողը հայտնաբերվել է

13:36, 13 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի բաժնի ծառայողների հետ համատեղ հունվարի 12-ին՝ Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասի գերեզմանատանը կից դաշտից բերման են ենթարկել 1988 թվականին ծնված Գեղամ Ա.-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, 30-ամյա տղամարդը 2017թ. դեկտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանային բաժնի կողմից հետախուզվում էր ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով (գողությունը, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով): Խափանման միջոցը` կալանք:

© 2009 ARMENPRESS.am