Երևանում 25-ամյա կինը մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանության մեջ

13:27, 13 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 13-ին, Երևանի Արտաշեսյան փողոցում գտնվող հյուրանոցային համալիրներից մեկի մոտից բերման է ենթարկվել 1993 թվականին ծնված Արփինե Հ.-ն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, 25-ամյա կինը 2017 թվականին սեպտեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խուլիգանություն՝ կատարված մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից):


© 2009 ARMENPRESS.am