Կոբի Բրայանը հեռուստահաղորդավար կդառնա

12:49, 13 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Լոս Անջելես Լեյքերս»-ի լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանը կդառնա հեռուստահաղորդավար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Բրայանը ESPN-ի եթերում կունենա վերլուծական հաղորդում, որը կկրի Detail անվանում:  Այն առաջին անգամ եթեր կհեռարձակվի մարտին:

Բրայանը կարիերայի ընթացքում 5 անգամ նվաճել է NBA-ի գավաթը, 16 անգամ ճանաչվել է «աստղ», 15 անգամ ընդգրկվել «All-NBA» 12 անգամ՝ «All-Defensive» խորհրդանշական հավաքականներում։ 


© 2009 ARMENPRESS.am