Մոուրինյոն ցանկություն ունի Մխիթարյանին փոխանակել Սանչեսի հետ. ԶԼՄ-ներ

12:20, 13 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխությունը շարունակում է մնալ միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս անգամ անգլիական ԶԼՄ-ները գրում են, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ևս ցանկություն ունի ձեռք բերել «Արսենալ»-ի չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսին: Մոուրինյոն ցանկություն ունի Մխիթարյանին փոխանակել Սանչեսի հետ:  Չիլիացի հարձակվողի ծառայություններով առավել շատ հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթի»-ին:

Այս օրերին «կարմիր սատանաները» ուսումնամարզական հավաք են անցկացնում Դուբայում, որին մասնակցում է նաև Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը:  


© 2009 ARMENPRESS.am