Վենեսուելայում բողոքի ցույցերի հետևանքով մահացել է չորս մարդ

12:10, 13 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի Մերիդա նահանգում ուտելիքի պակասի հետևանքով տեղի ունեցող կողոպուտների և բողոքի ցույցերի արդյունքում մահացել է առնվազն չորս մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է նահանգապետ Ռամոն Գևարան:

«Հաստատվել են չորս անձի մահվան դեպքեր, ավելի քան 15-ը վիրավոր են, ձերբակալվել է 12 մարդ»,- հայտնել է Գևարան:

Նա տեղեկացրել է, որ Մերիդա նահանգում մարդիկ մտել են ֆերմաներ և կոտորել են 200 գլուխ անասուն՝ բացատրելով գործողությունները սովով: Բացի այդ, կողոպտվել են մթերքներով բեռնավորված 12 բեռնատարներ:


© 2009 ARMENPRESS.am