«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ցանկություն ունի բարձրացնել Դավիդ դե Խեայի աշխատավարձը

11:42, 13 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ցանկություն ունի թիմում պահել դարպասապահ Դավիդ դե Խեային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  «կարմիր սատանաները» նպատակ ունեն բարձրացնելու դե Խեայի աշխատավարձը 210 հազար ֆունտից մինչև 300 հազարի: Իսպանացի դարպասապահի պայմանագիրը մանկունյական ակումբի հետ լրանում է 2019 թվականին:

Դավիդ դե Խեայի ծառայություններով հետաքրքրված են մի քանի ակումբներ, մասնավորապես Մադրիդի «Ռեալ»-ը:   


© 2009 ARMENPRESS.am