ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին

11:39, 13 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում: Այցերը նպատակ ունեն տեսակցել Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին, ստուգել նրանց պահման պայմաններն ու առողջական վիճակը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Այցի արդյունքներ հիման վրա  կներկայացվեն լրացուցիչ տեղեկություններ:


© 2009 ARMENPRESS.am