Սուտ մատնության համար հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկանություն

21:59, 12 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 11-ին, ժամը 12.45-ին, կամավոր բաժին է ներկայացել 1975թ. ծնված Արտակ Ս.-ն, որը նույն օրվանից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի (սուտ մատնությունը) 1-ին մասի մեղադրանքով: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

 


© 2009 ARMENPRESS.am